Հանրային աուդիտ

Posted on

«Մխիթար Սեբաստացի » կրթահամալիր

Նախագիծ՝ Հանրային աուդիտ
Մասնակիցներ՝ 8 -րդ դասարանի սովորողներ

Կատարման ժամանակահատվածը՝ Ապրիլ

Նախագծի նպատակը՝

Տվյալների հետ աշխատանքային հմտությունների զարգացում։Արդյունքների գրաֆիկական ներկայացում։

Կրթահամալիրում գործող,սովորողների և դասավանդողների տեղաշարժի մասին տվյալների մշակում,գործող կարգերին ծանոթացում։

Ֆինանսական մասի վերլուծություն և հաշվարկ:

Համակարգչային հմտությունների զարգացում։

Նախագծի նկարագրությունը ՝

Կատարել  2021-2022թթ․ ուսումնական տարվա ընթացքում սովորողների և դասավանդողների թվի աճի,նվազման և տեղաշարժի վերաբերյալ ամսական և տարեկան վերլուծություն։

Համագործակցել ուսուցիչների խմբի և դպրոցի ղեկավարի հետ։Կարդալ սովորողների տեղաշարժի վերաբերյալ համապատասխան կարգերը։

Դպրոցի ղեկավարից ստանալ սովորողների (այդ թվում երկարօրյա սովորողների) և դասավանդողների թվաքանակի մասին տեղեկատվություն, վերլուծություն կատարելու նպատալով։

Ակնկալվող արդյունքները՝ 

Նախագծային խմբի կողմից սովորողների և դասավանդողների թվի մասին տեղեկատվության  ամփոփում,գրաֆիակական տեսքի բերում և ներկայացում մայիսյան հավաքի ընթացքում։

Արդյունքները հրապարակվում են դասավանդողի,սովորողի բլոգում և ենթակայքում։

Оставьте комментарий