Month: Август 2023

Ծրագիր 2023-2024

Posted on Updated on

Ուսումնական ծրագիր 6-8-րդ դասարաններ

Ընդհանուր կետեր.

1) ուսուցման նպատակը 6-8-րդ դասարաններում
2) առարկայի (դասընթացի) ընդհանուր բնութագիրը.
3) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները
5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.
6) ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների.
7) թեմաները և դրանց բովանդակությունը.
8) թեմաների ուսումնառության ակնկալվող արդյունքները.
9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը
10) Մեդիագրագիտություն
11) Ուս․ ճամփորդություն

1)ուսուցման նպատակը 6-8-րդ դասարաններում

Հանրահաշիվ, նպատակը

ա․ տրամաբանական և ալգորիթմական մտածողության ձևավորումն ու զարգացումը,

բ․ թվաբանական գործողություններ կատարելու բանավոր և գրավոր հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

գ․ հանրահաշվական արտահայտությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

դ․ գործնականում և հարակից առարկաներում կիրառվող հանրահաշվական գիտելիքների և հմտությունների զարգացումը,

ե․ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը

զ․ քննադատական մտածողության, դժվարությունները հաղթահարելու կարողությունների ձևավորումը,

է․ գիտական և տեխնոլոգիական առաջընթացում մաթեմատիկայի դերի ու նշանակության կարևորումը,

ը․ համակարգչային ծրագրերի տիրապետումը, որոնք նպաստում են հանրահաշվի մատչելի յուրացմանը։

Երկրաչափություննպատակը

7-8-րդ դասարաններում «Երկրաչափություն» առարկայի (դասընթացի) ուսուցման նպատակներն են`

ա․ ճանաչողական ունակությունների, տրամաբանական և ալգորիթմական մտածողության զարգացումը,

բ․ չափողական, շրջակա միջավայրի օբյեկտները նկարագրելու հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

գ․ երկրաչափական ինտուիցիայի, ապացուցման հմտությունների ձևավորումն ու զարգացումը,

դ․ կյանքի տարբեր իրադրություններում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, գծապատկերներից, պայմանանշաններից, երկրաչափության լեզվից օգտվելու կարողությունների ձևավորումը,

ե․ գործնական աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ գիտելիքների և կարողությունների ձևավորումը:

3)ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները՝ 6-8-րդ դասարաններ
Մաթեմատիկա․ 6-րդ դասարան

1․ Բաժանի թիվը տրված հարաբերությամբ մասերի:

2․ Կազմի համեմատություններ, կիրառի համեմատությունների հիմնական հատկությունը, լուծի տրված համեմատությունը:

3. Հաշվի թվային արտահայտության արժեքը՝ կիրառելով թվաբանական գործողությունների օրենքները, հատկությունները, կատարման կարգը (նաև փակագծերի առկայությամբ):

4․ Տարբերի ուղիղ և հակադարձ համեմատականությունները։

5․ Սահմանի տոկոս հասկացությունը, արտահայտի մասը տոկոսով և հակառակը:

6․ Գտնի տրված թվի տրված մասը կամ տոկոսը:

7․ Պարզի, թե մի թիվը մյուսի որ տոկոսն է, մեծացնի կամ փոքրացնի թիվը տրված մասով կամ տոկոսով:

8․ Վերածի անկանոն կոտորակը խառը թվի և հակառակը:

9․ Գտնի ռացիոնալ թվի հակադիրը, հակադարձը և բացարձակ արժեքը:

10․ Գրի տասնորդական կոտորակը սովորական կոտորակի տեսքով և հակառակը (եթե արդյունքը վերջավոր տասնորդական կոտորակ է):

11․ Կատարի թվաբանական գործողություններ ռացիոնալ թվերի հետ՝ կիրառելով թվաբանական գործողությունների հատկությունները:

12․ Գրի և կարդա տառային արտահայտություններ, հաշվի դրանց արժեքը:

13․ Կլորացնի բնական թիվը և տասնորդական կոտորակը մինչև նշված թվային կարգը:

14.Համեմատի ռացիոնալ թվերը:

15. Հաշվի տվյալների միջին թվաբանականը, օրինակ` միջին աշխատավարձը, աշակերտների միջին գնահատականը:

16. Հավաքագրի տվյալներ (նաև ոչ թվային) և ներկայացնի աղյուսակի, սյունակային, գծային, շրջանային դիագրամների միջոցով:

17. Կարդա և մեկնաբանի անհրաժեշտ տվյալներ աղյուսակներից ու դիագրամներից:

18. Կազմի ընտանեկան բյուջե և կատարի հաշվարկներ:

19․ Համեմատի տարբեր աղբյուրներից ստացված եկամուտները:

21. Գաղափար ունենա պատահույթի մասին:

22. Գտնի բազմակի ելք ունեցող պարզագույն իրադրություններում հնարավոր ելքերը և դրանցից առանձնացնի նշված պայմանին բավարարողները:

23. Հասկանա տարբեր իրադրություններում հնարավոր ելքերի հավանականային բնույթը և հաշվի նշված պատահույթի հավանականությունը:

24. Տարբերի ասույթը ոչ ասույթից և հիմնավորի ասույթի ճշմարիտ կամ կեղծ լինելը:

25. Լուծի մեկ անհայտով պարզագույն գծային հավասարումներ:

26. Մոդելավորի և լուծի խնդիրը։ Կազմի խնդրի լուծման քայլաշար:

27. Լուծի համեմատության անհայտ անդամը գտնելու, շարժման, համատեղ աշխատանքի, արտադրողականության, բյուջեի, մասերի վերաբերյալ, հետաքրքրաշարժ և խաղային խնդիրներ:

28. Լուծի խնդիրներ՝ նաև հավասարում կազմելով:

29. Արտահայտի միևնույն մեծության չափման միավորները մեկը մյուսով:

30. Գտնի քարտեզի կամ հատակագծի կետերի իրական հեռավորությունը և հակառակը` օգտվելով մասշտաբից:

Հանրահաշիվ 7- 8-րդ դասարան
Սահմանի բնական, ամբողջ, ռացիոնալ և իրական թվերի բազմությունները, դրանց տարրերը։

Միավորի, հատի տրված վերջավոր բազմությունները և հաշվի դրանց տարրերի քանակը։

 Գումարի, հանի, բազմապատկի, բաժանի և աստիճան բարձրացնի բազմանդամները։ Վերլուծի բազմանդամը արտադրիչների, կիրառի կրճատ բազմապատկման բանաձևերը։

Վերածի սովորական կոտորակը պարբերականի և հակառակը:

Սահմանի բնական, ամբողջ ցուցիչով աստիճանը և կիրառի հատկությունները։

Կատարի գործողություններ ռացիոնալ, արմատ պարունակող արտահայտությունների և քառակուսային եռանդամի հետ։

 Համեմատի իրական թվերը։

Հաշվի տվյալների միջին թվաբանականը։

 Լուծի գծային, քառակուսային, ռացիոնալ, իռացիոնալ, մոդուլի նշան պարունակող, վերածվող հավասարումներ։

Լուծի հավասարումների համակարգեր և համախմբեր։

Լուծի գծային, քառակուսային, ռացիոնալ, իռացիոնալ, մոդուլի նշան պարունակող անհավասարումներ։

 Լուծի հավասարումների և անհավասարումների համակարգեր և համախմբեր։

 Գաղափար ունենա թվային ֆունկցիայի, նրա տրման եղանակների մասին: Իմանա ֆունկցիայի վարքը բնութագրող հիմնական հասկացությունները և կիրառի խնդիրներ լուծելիս (որոշման տիրույթ և արժեքների բազմություն, զրոներ, նշանապահպանման, աճման և նվազման միջակայքեր, մեծագույն և փոքրագույն արժեքներ)։

Երկրաչափություն, 7-րդ դասարան

1. Նկարագրի ուղիղը, ճառագայթը, հարթությունը:

2․ Սահմանի և գծի հատված, անկյուն, բեկյալ (փակ, բաց), բազմանկյուն` օգտագործելով համապատասխան ծրագրեր։ Չափի, նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով, հատվածի երկարությունը, անկյան մեծությունը, դրանք արտահայտի տարբեր միավորներով:

 Նկարագրի ուղիղը, հարթությունը, սահմանի հատված, ճառագայթ, անկյուն, կից և հակադիր անկյուններ հասկացությունները և գծի դրանք (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով)։ Դասակարգի անկյունները՝ ըստ նրանց աստիճանային չափի:

Իմանա, որ երկու կետով անցնում է միայն մեկ ուղիղ:

. Ձևակերպի կից և հակադիր անկյունների հատկությունները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Սահմանի հատվածի միջնակետ, անկյան կիսորդ, փոխուղղահայաց ուղիղներ, եռանկյուն, եռանկյան միջնագիծ, կիսորդ, բարձրություն հասկացությունները և կառուցի դրանք (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով): Դասակարգի եռանկյունները՝ ըստ անկյունների, ըստ կողմերի:

Սահմանի հավասար պատկերներ հասկացությունը և կիրառի հատվածների, անկյունների ու եռանկյունների համար: Ձևակերպի եռանկյունների հավասարության հայտանիշները, հավասարասրուն եռանկյան հատկություններն ու հայտանիշը և կիրառի խնդիրներ լուծելիս:

 Իմանա երկու ուղիղների հնարավոր փոխդասավորությունները, սահմանի զուգահեռ ուղիղներ հասկացությունը: Ձևակերպի զուգահեռ ուղիղների աքսիոմն ու դրա հետևանքները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Տարբերի և անվանի ուղիղները հատողով հատելիս առաջացած անկյունները: Ձևակերպի զուգահեռ ուղիղների հատկություններն ու հայտանիշները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի եռանկյան անկյունների գումարի և արտաքին անկյան մասին, եռանկյան կողմերի և դրանց հանդիպակաց անկյունների միջև առնչությունների մասին թեորեմները, ուղղանկյուն եռանկյան հատկությունները և հավասարության հայտանիշները, հատվածի միջնուղղահայացի, անկյան կիսորդի հատկությունները, եռանկյան անհավասարությունը և կիրառի խնդիրներ լուծելիս:

Կառուցի (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված հատվածին և անկյանը հավասար հատված և անկյուն, հատվածի միջնակետը, անկյան կիսորդը, ուղղին ուղղահայացը, ուղղանկյուն, հավասարասրուն, հավասարակողմ եռանկյուններ:

 Սահմանի կետի հեռավորությունը ուղղից, զուգահեռ ուղիղների հեռավորությունը և կիրառի խնդիրներ լուծելիս:

Երկրաչափություն 8-րդ դասարան

 Տարբերի ուռուցիկ և ոչ ուռուցիկ բազմանկյունները: Կիրառի ուռուցիկ բազմանկյունների անկյունների գումարի բանաձևը խնդիրներ լուծելիս:

 Սահմանի զուգահեռագիծ, ուղղանկյուն, շեղանկյուն, քառակուսի, սեղան, հավասարասրուն սեղան, ուղղանկյուն սեղան հասկացությունները, կառուցի դրանք (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով):

Ձևակերպի զուգահեռագծի, ուղղանկյան, շեղանկյան, քառակուսու, հավասարասրուն սեղանի հատկություններն ու հայտանիշները և կիրառի խնդիրներ լուծելիս:

Սահմանի համաչափությունը կետի նկատմամբ և համաչափությունն ուղղի նկատմամբ: Հասկանա, որ կետի կամ ուղղի նկատմամբ համաչափ պատկերները հավասար են: Կառուցի (նաև դինամիկ մաթեմատիկայի ծրագրերով) տրված պատկերի համաչափ պատկերը կետի նկատմամբ և համաչափ պատկերը ուղղի նկատմամբ: Բերի կենտրոնային և առանցքային համաչափությամբ օժտված պատկերների օրինակներ:

Ձևակերպի Թալեսի թեորեմը և կիրառի խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի և կիրառի մակերեսի հատկությունները: Գրի և մեկնաբանի քառակուսու, ուղղանկյան, զուգահեռագծի, եռանկյան, սեղանի մակերեսների հիմնական բանաձևերը և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի եռանկյան միջնագծերի, միջին գծի, սեղանի միջին գծի հատկությունները և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս:

Ձևակերպի Պյութագորասի թեորեմը և դրա հակադարձ թեորեմը և կիրառի դրանք խնդիրներ լուծելիս։

Սահմանի ուղղանկյուն եռանկյան սուր անկյան սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը: Իմանա 30, 45, 60 աստիճանների անկյունների սինուսը, կոսինուսը, տանգենսը, կոտանգենսը: Լուծի ուղղանկյուն եռանկյունը:

4) բովանդակության կառուցման հիմնական սկզբունքները.

Համապատասխանեցնել գիտության, տեխնոլոգիաների և մշակույթի ժամանակակից նվաճումներին:
Հնարավորինս համապատասխանեցված է այլ երկրների բովանդակություններին՝ չսահմանափակելու համար սովորողների հնարավորությունները։

Հնարավորություն ընձեռել սովորողներին ներգրավվելու հասարակության մեջ, կողմնորոշվելու տարբեր իրավիճակներում, ձևավորելու հիմնավորված տեսակետ:

Զարգացնռլ սովորողների ստեղծագործական ունակությունները։

Թեմաների ընտրությունը և բաշխվածությունը միտված է ազատ, քննադատաբար և տրամաբանված մտածելու, ստեղծագործելու ունակությունների զարգացմանը:

5) ուսումնական գործընթացի ուսումնամեթոդական և նյութատեխնիկական աջակցության նկարագրությունը.

6-8-րդ դաս․ սովորողները սովորոում են մուտքագրել մաթեմատիկական սիմվոլները word-ում, բլոգում, սովորում են օգտվել GEOGEBRAծրագրի գործիքաշարից։
Սովորողը ուսունական տարվա սկզբին ստանում է ուսումնական ձեռնակների, դասագրքրեի անհրաժեշտ հղումները։

6)ժամաքանակի բաշխումը ըստ դասարանների

6-8-րդ դասարաններում դասաբաշխումը կատարվում է հետևյալ կերպ․

Մաթեմատիկա 6-րդ դասարան-շաբաթական 5ժամ։

Հանրահաշիվ 7-8-րդ դասարան-շաբաթական 2ժամ

Երկրաչափություն 7-8-րդ դասարան-շաբաթական 2ժամ

Մաթեմատիկա առանց բանաձևերի 6 -8 դասարաններ` շաբաթական 1ժամ։

7) թեմաները և դրանց բովանդակությունը.

6-րդ դասարան

7-րդ դասարան
Թվային և տառային արտահայտություններ
Միանդամ և բազմանդամ
Բազմություն և կարգավորություն
Վիճակագրություն և հավանականություն
Ֆունկցիա
Կրճատ բազմապատկման բանաձևեր

7-րդ դասարան

Երկրաչափություն

Ուղիղ , հատված  և անկյուն

  1. Ուղիղ և հատված։ Ճառագայթ և անկյուն
  2. Հատվածների և անկյունների համեմատումը, չափումը
  3. Ուղղահայաց ուղիղներ
  4. Ուղղահայաց ուղիղների կառուցումը
  5. Կից և հակադիր անկյուններ

Եռանկյուններ

  1. Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
  2. Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
  3. Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
  4. Ուղահայաց ուղիղներ ուղիղներ
  5. Եռանկյան անկյունների գումարը
  6. Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
  7. Ուղղանկյուն եռանկյուններ, հատկություններ
  8. Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները
  9. Շրջանագիծ
  10. Եռանկյան կառուցումը

Զուգահեռ  ուղիղներ

  1. Զուգահեռ  ուղիղների սահմանումը
  2. Ուղիղների զուգահեռության հայտանիշ
  3. Զուգահեռ  ուղիղների կառուցումը
  4. Զուգահեռ  ուղիղների աքսիոմը
  5. Թեորեմ երկու զուգահեռ ուղիղների ևնրանց հատողով կազմած անկյունների մասին

Հանրահաշիվ 8-րդ դասարան

Կրկնողություն

  1. Հանրահաշվական արտահայտություններ:Միանդամներ
  2. Հանրահաշվական արտահայտություններ:Բազմանդամներ
  3. Կրճատ բազմապատկման բանաձևեր:
  4. Մեկ անհայտով գծային հավասարումներ
  5. Բազմություններ
  6. Գաղափար ֆունկցիայի մասին,օրինակներ
  7. Կորդինատային հարթություն
  8. Ֆունկցիայի տրման եղանակները
  9. Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը:
  10. Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկ

Գծային հավասարումների համակարգեր

  1. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումներ
  2. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումների համակարգեր
  3. Հավասարումների և հավասարումների համակարգերի համարժեքությունը
  4. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման տեղադրման եղանակը
  5. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գումարման եղանակը
  6. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակ
  7. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման կիրառությունները խնդիրներ լուծելիս

Հանրահաշվական կոտորաներ

  1. Ամբողջ ցուցիչով աստիճան
  2. Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները
  3. Հանրահաշվական կոտորակների գաղափարը
  4. Հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը
  5. Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ
  6. Ռացիոնալ արտահայտություններ
  7. Ռացիոնալ արտահայտության թվային արժեքը
  8. Ռացիոնալ արտահայտությունների նույնական հավասարություն

Անհավասարություններ և անհավասարումներ

  1. Թվային անհավասարությունների հատկությունները
  2. Առաջին աստիճանի մեկ անհայտով ահավասարումներ
  3. Մեկ  անհայտով ոչ խիստ անհավասարումներ

Երկրաչափություն 8-րդ դասարան

Քառանկյուններ

  1. Բազմանկյուններ,ուռուցիկ բազմանկյուն,քառանկյուն
  2. Զուգահեռագիծ,հայտանիշները
  3. Թալեսի թեորեմը,եռանկյան միջին գիծ,սեղան
  4. Ուղղանկյուն,շեղանկյուն,քառակուսի

Շրջանագիծ

  1. Շրջանագծի սահմանումը
  2. Երկու և երեք կետերով ացնող շրջանագիծ
  3. Լարի միջնակետով անցնող շառավիղը
  4. Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը
  5. Շրջանագծի շոշափողը
  6. Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
  7. Եռանկյան չորս նշանավոր կետերը
  8. Եռանկյան ներգծյալ և արտագյալ շրջանագծեր
  9. Երկու շրջանագծերի փոծադարձ դասավորությունը

Բազմանկյան մակերես

  1. Քառակուսու մակերեսը
  2. Ուղղանկյան մակերեսը
  3. Եռանկյան մակերեսը
  4. Զուդահեռագծի մակերեսը
  5. Սեղանի մակերեսը

9) ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների գնահատումը

«Մաթեմատիկա» առարկայից սովորողների ուսումնառության գնահատման նպատակն է՝ պարզել նրանց գիտելիքների, կարողությունների և հմտությունների համապատասխանության աստիճանը առարկայի չափորոշչով և ծրագրով սահմանված պահանջներին, բացահայտել ուսումնառության գործընթացում յուրաքանչյուր սովորողի ձեռքբերումները, բացթողումները, կարիքներն ու դժվարությունները։

 Գնահատման ձևը՝ քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող)։

 Միավորային գնահատումն իրականացվում է 10 միավորային սանդղակով:

1-4 միավոր սահմանվում է որպես, ուսումնասիրվող թեմայի շուրջ նախագծին
ծանոթ կամ պարզ իրադրությունում այն կիրառելու կարողության, նախագծին վերաբերող պարզագույն առաջադրանքներ կատարելու, բլոգում ներկայացնելու համար:

5-6 միավորը սահմանվում է որպես, տվյալ  նախագծային աշխատանքի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, ոչ բարդ հիմնավորում պահանջող առաջադրանքներ կատարելու, բլոգում այն ներկացանելու համար:

7-8 միավորը սահմանվում է որպես նախագծային աշխատանքի շուրջ նյութի ուսումնասիրության,  նյութի իմացության, ծանոթ իրադրությունում այն կիրառելու կարողության, հիմնավորում պահանջող առաջադրանքների կատարման, ստեղծական, մաթեմատիկական ֆլեշմոբի մասնակցության կամ ֆլեշմոբի համար խնդիրներ առաջադրման, աշխատանքի հետազոտման, ինքնատիպ մոտեցման, բլոգում աշխատանքը ներկայացնելու համար:

9-10 միավոր սահմանվում է որպես,  նախագծային աշխատանքի յուրացման,  նյութի հիմնավոր իմացություն, այն կիրառելու կարողության, կողմնորոշման և կատարման համար ինքնատիպ մոտեցման, հետազոտական, ստեղածական, աշխատանքի լիարժեք կատարման համար: Նախագծի իրականացման համար անհրաժեշտ նյութեր համացանցից  ձեռք բերելու,  տարբեր աղբյուրներից  հավաքելու, համադրելու ու նախագիծը   վերջնական ամփոփ տեսքի բերելու  համար:  «Մաթեմատիկա» ամսագրին նախագիծը ներկայացնելու կամ թարգմանություն կատարելու, ենթակայքում մաթեմատիկայից նյութ հրապարակելու, մաթեմատիկական ֆլեշմոբին մասնակցելու, ֆլեշմոբին  խնդիրներ առաջադրելու համար:

Սովորողը ցանկության և հնարավորության դեպքում, յուրաքանչյուր ուսումնական շրջանում,  կարող է փոխել գնահատանիշը՝վերանայելով իր կատարած աշխատանքը: Յուրաքանչյուր սովորող հնարավորություն ունի խորացնել իր գիտելիքը մաթեմատիկա առարկայից՝ իր ցանկությամբ ընտրելով լրացուցիչ հանձնարարությունների փաթեթ, որի առաջադրանքները նա կատարում է տանը, որպես լրացուցիչ աշխատանք:

10) Մեդիագրագիտություն

Կարողանում է կիրառել․

GEOGEBRA ծրագիրը, ծանոթ է ծրագրի գործիքաշարին

Բլոգում հրապարակում է մաթեմատիկական սիմվոլները

WORD-ով մուտքագրում է մաթեմատիկական սիմվոլները։


11) Ուս․ ճամփորդություն

Յուրաքանչյուր սովորող պարտադիր,տարվա մեջ գոնե մեկ անգամ, մասնակցում է արշավախմբային ճամփորդության։

Առաջին ուսումնական շրջանի առարկայական բովանդակությունը և նախագծերը

Posted on Updated on

Առաջին ուսումնական շրջանի նախագծերը

Բնական թվեր,տասական համակարգ

Պարզ թվերի առեղծված

Ֆիբոնաչիի թվերը և տարբեր օրինաչափություններ

Չափման միավորներ,դրանց կիրառությունները

Թարգմանչական նախագիծ,այլալեզու խնդիրների թարգմանություն

Առաջին ուսումնական շրջանի ճամփորդություները

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Բարձունքի հաղթահարում-Արայի լեռ

Բովանդակություն

7 —րդ դասարան։ Հանրահաշիվ

Կրկնողություն

  1. Բնական թվեր: Հատկություններ: Գործողություններ
  2. Սովորական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  3. Ամբողջ թվեր: Հատկություններ: Գործողություններ
  4. Տասնորդական կոտորակներ: Հատկություններ: Գործողություններ
  5. Ռացիոնալ թվեր: Հատկություններ: Գործողություններ
  6. Մեկ անհայտով հավասարումներ
  7. Մեկ անհայտով անհավասարումներ

Հանրահաշվական արտահայտություններ:Միանդամներ

  1. Տառային արտահայտություններ, բանաձևեր
  2. Թվային և տառային արտահայտություններ: Դրանց թվային արժեքները
  3. Բնական ցուցիչով աստիճան
  4. Միանդամներ
  5. Նման անդամների միացում
  6. Միանդամների բազմապատկումը և աստիճան բարձրացումը

Հանրահաշվական արտահայտություններ:Բազմանդամներ

  1. Բազմանդամներ, հիմնական գաղափարները
  2. Բազմանդամների գումարումը և հանումը
  3. Միանդամների և բազմանդամների արտադրյալը
  4. Բազմանդամների բազմապատկում
  5. Նույնություններ: Նույնաբար հավասար արտահայտություններ
  6. Ամբողջ արտահայտություններ
  7. Ամբողջ արտահայտությունների նույնաբար հավասարությունը

Կրճատ բազմապատկման բանաձևեր:

  1. Գումարի քառակուսին
  2. Տարբերության քառակուսին
  3. Լրիվ քառակուսի առանձնացնելու եղանակը
  4. Քառակուսիների տարբերությունը
  5. Խորանարդների գումարը
  6. Խորանարդների տարբերությունը
  7. Գումարի խորանարդը
  8. Տարմերության խորանարդը
  9. Կրճատ բազմապատկման բանաձևերի կիրառումը
  10. Բազմանդամների վերլուծումը արտադրիչների

7-րդ դասարան։

 Երկրաչափություն

Ուղիղ , հատված  և անկյուն

  1. Ուղիղ և հատված։ Ճառագայթ և անկյուն
  2. Հատվածների և անկյունների համեմատումը, չափումը
  3. Ուղղահայաց ուղիղներ
  4. Ուղղահայաց ուղիղների կառուցումը
  5. Կից և հակադիր անկյուններ

Եռանկյուններ

  1. Եռանկյուններ։ Եռանկյունների հավասարության առաջին հայտանիշը
  2. Եռանկյան միջնագծերը, բարձրությունները և կիսորդները
  3. Եռանկյունների հավասարության երկրորդ և երրորդ հայտանիշները
  4. Ուղահայաց ուղիղներ ուղիղներ
  5. Եռանկյան անկյունների գումարը
  6. Առնչություններ եռանկյան կողմերի և անկյունների միջև
  7. Ուղղանկյուն եռանկյուններ, հատկություններ
  8. Ուղղանկյուն եռանկյունների հավասարության հայտանիշները
  9. Շրջանագիծ
  10. Եռանկյան կառուցումը

Զուգահեռ  ուղիղներ

  1. Զուգահեռ  ուղիղների սահմանումը
  2. Ուղիղների զուգահեռության հայտանիշ
  3. Զուգահեռ  ուղիղների կառուցումը
  4. Զուգահեռ  ուղիղների աքսիոմը
  5. Թեորեմ երկու զուգահեռ ուղիղների ևնրանց հատողով կազմած անկյունների մասին

Հանրահաշիվ 8-րդ դասարան

Կրկնողություն

  1. Հանրահաշվական արտահայտություններ:Միանդամներ
  2. Հանրահաշվական արտահայտություններ:Բազմանդամներ
  3. Կրճատ բազմապատկման բանաձևեր:
  4. Մեկ անհայտով գծային հավասարումներ
  5. Բազմություններ
  6. Գաղափար ֆունկցիայի մասին,օրինակներ
  7. Կորդինատային հարթություն
  8. Ֆունկցիայի տրման եղանակները
  9. Ուղիղ համեմատականության ֆունկցիան և նրա գրաֆիկը:
  10. Գծային ֆունկցիան և նրա գրաֆիկ

Գծային հավասարումների համակարգեր

  1. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումներ
  2. Երկու անհայտով առաջինաստիճանի հավասարումների համակարգեր
  3. Հավասարումների և հավասարումների համակարգերի համարժեքությունը
  4. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման տեղադրման եղանակը
  5. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գումարման եղանակը
  6. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման գրաֆիկական եղանակ
  7. Երկու անհայտով առաջին աստիճանի հավասարումների համակարգերի լուծման կիրառությունները խնդիրներ լուծելիս

Հանրահաշվական կոտորաներ

  1. Ամբողջ ցուցիչով աստիճան
  2. Ամբողջ ցուցիչով աստիճանի հատկությունները
  3. Հանրահաշվական կոտորակների գաղափարը
  4. Հանրահաշվական կոտորակները ընդհանուր հայտարարի բերելը
  5. Թվաբանական գործողություններ հանրահաշվական կոտորակների հետ
  6. Ռացիոնալ արտահայտություններ
  7. Ռացիոնալ արտահայտության թվային արժեքը
  8. Ռացիոնալ արտահայտությունների նույնական հավասարություն

Անհավասարություններ և անհավասարումներ

  1. Թվային անհավասարությունների հատկությունները
  2. Առաջին աստիճանի մեկ անհայտով ահավասարումներ
  3. Մեկ  անհայտով ոչ խիստ անհավասարումներ

Երկրաչափություն 8-րդ դասարան

Քառանկյուններ

  1. Բազմանկյուններ,ուռուցիկ բազմանկյուն,քառանկյուն
  2. Զուգահեռագիծ,հայտանիշները
  3. Թալեսի թեորեմը,եռանկյան միջին գիծ,սեղան
  4. Ուղղանկյուն,շեղանկյուն,քառակուսի

Շրջանագիծ

  1. Շրջանագծի սահմանումը
  2. Երկու և երեք կետերով ացնող շրջանագիծ
  3. Լարի միջնակետով անցնող շառավիղը
  4. Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը
  5. Շրջանագծի շոշափողը
  6. Կենտրոնային և ներգծյալ անկյուններ
  7. Եռանկյան չորս նշանավոր կետերը
  8. Եռանկյան ներգծյալ և արտագյալ շրջանագծեր
  9. Երկու շրջանագծերի փոծադարձ դասավորությունը

Բազմանկյան մակերես

  1. Քառակուսու մակերեսը
  2. Ուղղանկյան մակերեսը
  3. Եռանկյան մակերեսը
  4. Զուդահեռագծի մակերեսը
  5. Սեղանի մակերեսը

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես

Posted on Updated on

Ճամփորդության վայրը՝ «Արատես» դպրական կենտրոն
Մեկնումը՝ օգոստոսի 30-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից  ժամը՝ 08:00
Վերադարձը՝ Մայր դպրոց, սեպտեմբերի 1-ին, մինչև ժամը՝ 20։00
Մասնակիցները՝ Միջին դպրոցի տարատարիք սովորողներ,մուտքի ճամբարի սովորողներ։

Համակարգող դասավանդող՝  Մենուա Հարությունյան,Նունե Թեմուրյան,մարզիկ` Ռոզա Գսպոյան,երաժիշտ` Լաերտ Գրիգորյան (կմիանա խմբին օգոստոսի 31-ին)։

Երթուղի՝ Երևան- Արտաշատ — Երասխ — Գետափ — Եղեգիսի կիրճ — Շատին — Եղեգիս — Հերմոն — Արատես երթուղով
Վերադարձը՝ Արատես– Հերմոն – Եղեգիս – Շատին – Գետափ – Արենի – Երասխ — Արտաշատ — Երևան երթուղով.

Untitled

Ճանապարհի  կանգառները՝

  • Տիգրանաշենի  բարձունք` հայացք Մասիսին
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Սմբատաբերդ
  • Արատես

Նպատակը՝ հայրենագիտական, մաթեմատիկական, ճանաչողական, բնապահպանական,երկրագործական:

Արդյունքը՝ սովորողների  բլոգներում`  պատումների, տեսաֆիլմերի, նկարաշարերի  տեսքով։

Ճամբարի գործունեության ուղղությունները

  • Աշխատանքներ կապված Արատեսի դպրական կենտրոնի միջավայրի բարեկարգման հետ
  • Քայլարշավ
  • Բարձունքի հաղթահարում
  • Խոհանոցային ուսուցում
  • Սննդի կազմակերպումը՝ որպես ճամբարային գործունեության բաղադրիչ, ինքնասպասարկում
  • Երկրագործություն
  • Աշխատանք մեղվանոցում Արմինե Գոգինյանի հետ
  • Ռազմապարերի ուսուցում Լաերտ Գրիգորյանի հետ,(Միջին և Ավագ դպրոցի սովորողներ հետ համատեղ)
  • Արատեսում մրգերի և հատապտուղների հավաքում,չրերի և կոմպոտների պատրաստում։

Անհրաժեշտ իրերի ցանկ՝

  • Քնապարկ
  • Երկարաթև գիշերազգեստ
  • Հագուստ 3 օրվա համար
  • Ուսապարկ
  • Ջուր՝ անհատական շշով, թերմոսով
  • Կոշիկներ՝ 2 զույգ /մեկը հագնում եք, մյուսը վերցնում ձեզ հետ/ հողաթափ
  • Առաջին օրվա  նախաճաշ, սնունդ՝  նախաճաշի բրդուճներ /չփչացող մթերքներ/, միրգ
  • Ջուր 1լ /ճանապարհի համար/
  • Հարմար ուսապարկ՝ քայլարշավի ժամանակ անհրաժեշտ իրերը մեջը դնելու համար
  • Անհատական ճամփորդական սպասք
  • Աղբի տոպրակ, ձեռնոց
  • Հիգիենայի պարագաներ՝ ատամի խոզանակ, ատամի մածուկ, սանր, սրբիչ, օճառ, անձեռոցիկ՝ թաց և չոր
  • ինտելեկտուալ խաղեր

Ճամբարի ուղղությունները՝

  • Արշավ  Արատես գետի հունով
  • հասարակական նախագծեր Արատես ուսումնական կենտրոնում
  • հայրենագիտական արշավներ 
  • մարզական խաղեր
  • Արատեսյան միջավայրի խնամքի աշխատանքներ, անաղբ Արատես
  • Երեկոյան աստղադիտում, խարույկ, օրվա ամփոփում

Հայրենագիտական կանգառները՝

  • Երասխ
  • Տիգրանաշենի  ոլորաններ-Մասիսը՝ դիտակետից
  • Արփայի կիրճ
  • Եղեգիսի կիրճ
  • Եղեգիս
  • Սմբատաբերդ
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի վանք
  • Գետեր՝ Արփա, Եղեգիս, Արատես
  • Արատեսի ջրվեժներ

Նախապատրաստական աշխատանք

  • Այցելվող վայրերի վերաբերյալ տեղեկությունների հավաքում,
  • Նախաճամփորդական պատումների պատրաստում

Նախահաշիվ

Վճարը մեկ անձի համար՝ 7000 դրամ

  • Ուղեվճար՝ 80.000 դրամ, մի մասը՝ կրթահամալիրի աջակցությամբ,
  • Վճարը երեք օրվա սննդի համար

Տրանսպորտ

Մեքենա` սպրինտեր, 60LD077

Վարորդ` Քիշմիրյան Հովիկ

Օրակարգը

Օգոստոսի 30

08։30 Մեկնում Սուրբ Երրրորդություն եկեղեցու բակից

10:30- կանգառ Արփայի հովտում

11։30-բարձունքի հաղթահարում,Սմբատաբերդ

15։30- Ժամանում Արատես

15:30-16:00- Իրերի տեղավորում, հանգիստ, ճաշի նախապատրաստական աշխատանքներ

16:00- ճաշ

16։30- միջավայրի խնամք

17։00-Աշխատանք մեղվանոցում

19:30- Ընթրիքի նախապատրաստական աշխատանքներ

20:00-Ընթրիք

21։00- Խարույկ, զրույցներ

22։30-Քուն

Օգոստոսի 31

  • 08:00-Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
  • 09:00-Նախաճաշ
  • 09:30-12։30` անցումների մաքրման աշխատանքներ,ծառերի ջրում։Հողհարթեցման աշխատանքներ մարզական ավանում
  • 12։30-13:30-Լող
  • 13:30- Ճաշ
  • 14:00- Մաթեմատիկական ֆլեշմոբ
  • 16:00- Սեղանի խաղերի ՝ շախմատ, դոմինո, մրցաշարեր, այլ ուսումնական խաղեր
  • 17։00- Մրգերի և հատապտուղների հավաքում,կոմպոտների պատրաստում
  • 18։00-Ռազմապարեր Լաերտ Գրիգորյանի հետ
  • 19:00- Ընթրիք
  • 20:30- Խարույկ, օրվա ամփոփում,
  • 21:30-Աստղադիտում
  • 22:30- Քուն

Սեպտեմբերի 1

  • 08:00-Վերկաց, հիգիենայի ժամ, նախավարժանք
  • 09:00-Նախաճաշ
  • 09:30- միջավայրի խնամք
  • 10:30-տեղանքում բույսերի ուսումնասիրություն, դեղաբույսերի հավաքում
  • 12։00 — 13։00` պարուսուցում
  • 13։30-ճաշ
  • 15։00-իրերի հավաքում
  • 17:00-Մեկնում Արատեսից
  • 20:00-Վերադարձ Երևան, Մայր դպրոց:

Մասնակիցներ`

Կիրակոսյան Մոնիկա 6-րդ դաս

Կիրակոսյան Նատալի 5-րդ դաս

Հայրապետյան Դավիթ 6-րդ դաս

Սահակյան Վարդան 7-րդ դաս

Սահակյան Եվա 5-րդ դաս

Վարդերեսյան Լևոն 8-րդ դաս

Միլա Խաչատրյան 7-րդ դաս

Գևորգյան Սյուզան 7-րդ դաս

Գևորգյան Ահարոն 5-րդ դաս

Եվա Հակոբյան 7-րդ դաս

Անդոնյան Վանե 8-րդ դաս

Հովհաննիսյան Մաքսիմ 7-րդ դաս

Ամիրյան Անահիտ 7-րդ դաս

Միրզոյան Միլենա 7-րդ դաս

Նաջարյան Էվելինա 7-րդ դաս

Ազատ Մաթար 7-րդ դաս

Մանկավարժական ճամբար. Օգոստոս

Posted on Updated on

Օգոստոսի 22-25, 28-30

Օգոստոսի 22-ից 25-ը

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

10։15-11։00-

  • Պարտեզապուրակային աշխատանք, միջավայրի խնամք
  • Դասասենյակների, պատրաստություն

Բակային աշխատանքների մասնակիցները՝ ըստ օրերի և աշխատանքների

11։00-12։00-Աշխատանք մանկավարժական խորհուրդով-Կարինե Պետրոսյանի կաբինետ

  • Առարկայական ծրագրեր
  • Անհատական աշխատաժամանակ
  • Սեպտեմբերյան նախագծեր, ստուգատեսային շաբաթ
  • Միջին դպրոցի օրացույց
  • Արտագնա ճամբարներ
  • Այլ հարցեր

12։00-12։30-ընդմիջում

12։30-14։00-աշխատանք փոքր խմբերով

  • Դպրոցի 2023-24 ուսումնական տարվա օրացույցների հրապարակում
  • Դասավանդողների անհատական աշխատաժամանակների, օրացույցների հրապարակում
  • Սեպտեմբերի նախագծերի հրապարակում
  • Կարգերի մշակում

Օգոստոսի 2829

9։00-9։15՝ մանկավարժական ընդհանուր պարապմունք Մարմարյա սրահում

9։15-10:15՝ հավաքներ մասնախմբերով, նախագծային խմբերով

10:15-11:00` դասասենյակի պատրաստություն նոր ուսումնական տարվան

11։00-12։00-Աշխատանք մանկավարժական խորհուրդով-Կարինե Պետրոսյանի կաբինետ

12։00-12։30-ընդմիջում

12։30-14։00-աշխատանք փոքր խմբերով

Օգոստոսի 30-ից

Եռօրյա ճամփորդություն դեպի Արատես