Մայիսյան 16-րդ հավաքի նախագծերը

Posted on Updated on

Նախագիծ 1

Մաթեմատիկական մրցույթ

Ժամանակահատվածը՝ մայիսի
Մասնակիցներ՝ մաթեմատիկական ընտրության խմբերի տարատարիք սովորողներ:
Նախագծի նկարագրությունը՝
Միջին դպրոցի մաթեմատիկայի ընտրության խմբի սովորողները կազմակերպում և անցկացնում են մաթեմատիկական մրցաշար կրտսեր դպրոցի սովորողների համար:Խնդիրները ընտրվում են սովորողների կողմից,յուրաքանչյուր խնդրի համար հրավիրվում են խմբերից մեկական մասնակից և պատասխանում երեքական հարցերի,յուրաքանչյուր հարց մեկ միավոր,առավելագույն միավորներ հավաքած թիմը ճանաչվում է հաղթող:
Նպատակը՝ մաթեմատիկական ընտրությամբ գործունեության խմբերի մեջ համագործակցություն,սովորող սովորեցնող բաղադրիչի կիրառում:

Նախագիծ 2

Համավարակի ուսումնասիրությունը ըստ համաշխարհային տվյալների


Մասնակիցներ՝ Միջին դպրոցի մաթեմատիկական ընտրության խումբ

Ժամանակահատվածը՝ մայիսի


Նպատակը՝

Կատարել հետազոտություն և գտնել կախվածություն համավարակի և եղանակային տվյալների միջև:

Նկարագրությունը`

Համացանցից վերցնել համավարակի տվյալները ըստ երկրների:Վերցնել նաև եղանակային տվյալները ըստ համապատասխան օրերի:Եթե հնարավոր լինի համացանցից վերցնել նաև տվյալ երկրի բնակչության խտությունը:Միավորելով տվյալները կատարել վիճակագրություն և գտնել համավարակի կախվածությունը եղանակից և բնակչության խտությունից:

Օգտագործվող միջոցներ ՝ Python ծրագրավորման լեզու:

Նախագիծ 3

Ուսումնական տարվա ամփոփման-գնահատման-ներկայացման նախագծեր:

Ուսումնական պլաններ, փոփոխությունների առաջարկներ, ուսումնական ծրագրերի ներկայացումներ:

Оставьте комментарий