Ճամփորդություն դեպի Գյումրի, ամփոփ հաշվետվություն

Posted on Updated on

Անտեսելով -15 աստիճան ցուրտը,առավոտյան շուտ, ճանապարհ ընկանք դեպի Գյումրի:Ճանապարհը երկար էր,բայց հաճելի:Սովորողների մեծ մասը շատ անգամներ էին եղել Գյումրիում:Թափառեցինք Գումրիի փողոցներով, եղանք Զիթողցոնց տուն -թանգարանում,որը շատ տպավորիչ էր:Այստեղ ներկայացված էր Գյումրվա մշակույթը:Այնուհետ եղանք Սուրբ Յոթ Վերք եկեղեցում,աղոթեցինք,երգեցինք ու շարունակեցինք մեր ճանապարհը դեպի Anifotostudio, որտեղ մեզ դիմավորեց ընկեր Արսենը, ով ճամբարականներին ծանոթացրեց ազգային հոլախաղին,ինչպես նաև ծանոթացանք իրենց ճեռքի աշխատանքներին,սովորեցինք ինչպես պատրաստել թել պլաստիկե շշից:Կարծում եմ շատ ստացված գաղափար էր:Այստեղից ճանապարհ ընկանք դեպի մեր սովորող՝ Անդրանիկի տատիկի տուն: Մեզ ջերմ ընդունելություն էր սպասվում, Անդրանիկի տատիը մեզ պատմեց իրենց արմատների,ընտանիքի և գյումրեցիների սիրելի ուտեստների մասին:Ճամբարականները խաղացին Անդրանիկենց ընդարձակ բակում:Այստեղից շարժվեցինք դեպի կայարան:Վերադարձանք Երևան կրկին Գյումիր գալու սպասումով:

Оставьте комментарий