Երբ կորցնում ես վերագտած Էրգիրը

Posted on Updated on

Կան բաներ,որ բառերով արտահայտել չի լինում։Ուրախությունը,տխրությունը,կարոտը ու զայրույթը խառնվում են իրար,երբ վերագտնում ես Էրգիրը և նորից կորցնում այն։

Ես կգրեմ այն մասին,որը վերաբերում է մեզ` հայերիս, ինչի մասին չցանկացավ հրապարակել իմ շատ սիրելի՝ տիկին  Նունե Մովսիսյանը։

Դժվար է այն գիտակցումը ,որ մենք հայ ենք ու հզոր ,երբ կորցնում ես վերագտած Էրգիրը։Հզորությունը այն է ինչ զգացել եմ Մշում,Վանում , Բայազետում , Էրզրումում։Տեսնել ու գիտակցել,որ քոնը չի այն ինչը մի ժամանակ պատկանել է քեզ ,դժվար է․․․

Կարսում դեռ եղած ժամանակ արդեն զարմանում ես․ Ինչպե՞ս կարելի է առանց կռվելու հանձնել բերդը կամ լքել քաղաքը։

 

Ավելի մոտենալով մեր սահմանին,հասնելով Անիի պարիսպներին, դարերով հետ եմ գնում, դեպի Բագրատունիների ժամանակաշրջան։Ախր լավ է,որ հրաշք ճարտարապետություն ենք ունեցել,բայց ավելի լավ չէր լինի նաև հզոր հայրենիք ունենայինք,որ տեղի բնակչությունը  չգաղթեր։

Հայ ենք ու տաղանդավոր,դրա վառ ապացույցը Բայազետի բերդն է։Բայազետցին (Գավառցին) եղել ու հիմա էլ կա,որպես պայքարող,աշխատասեր ժողովուրդ։

IMG_4820[1]

Վանա լիճ կամ կարոտի լիճը,պայծառ ու ջինջ։

Ախթամար կղզին,հաղթանակ և կորուստ,քաղցրություն և դառնություն, չեմ կարող ասել․․․

IMG_4883[1]

Գլուխգործոց Սուրբ Խաչ եկեղեցին։

Երզնկայի աշունը։

Թորթումի  ջրվեժը:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s