Հանրահաշիվ 7

18.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Դասագրքից-88,89

16.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Դասագրքից-82,83,84

13.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Դասագրքից-75,76,77,78

11.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Դասագրքից-67,68,70,71

09.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Դասագրքից-48,50,51,52

04.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Դասագրքից-42,44,45,46,47-ի մնացածը

02.10.2017

Առաջադրանքներ (տանը)-Հանրահաշիվ 7 դասագրքից-35,36,37

27.09.2017

Առաջադրանքներ (տանը)-Հանրահաշիվ 7 դասագրքից-21,23,25,27 գ),29,էջ 12-13

Լրացուցիչ-31

25.09.2017

Տառային արտահայտություններ

Առաջադրանքներ (տանը)-Հանրահաշիվ 7 դասագրքից — 12,14,16,18,20

20.09.2017

Թվային արտահայտություններ

Առաջադրանքներ (տանը)-Հանրահաշիվ 7 դասագրքից — 2,3,4,6 ; էջ 6

15.09.2017

Կրկնողություն-Ռացիոնալ թվեր

Առաջադրանքներ(դասարանում)

1) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (3 · b + 4) ։ 2, եթե b = 6,

բ) 48 ։ (2 · c – 6), եթե c = –1,

գ) (8 – a) ⋅ (a + 5), եթե a = 2,

դ) (30 – 3 · d) ⋅ (8 · d – 1), եթե d = –2։

2) Հատվածի երկարությունն է՝ 6 սմ-ին գումարած նրա երկարության

կեսը։ Գտե՛ք հատվածի երկարությունը։

3) Աշակերտը կարդաց 90 էջ, որ գրքի 25մասն է։ Քանի՞ էջ կա գրքում։

Առաջադրանքներ(տանը)

4) Գտե՛ք տառային արտահայտության արժեքը.

ա) (7d + 2) – 6 ⋅ (3 – 4a), եթե d = –3, a = –4,

բ) 9 ⋅ (3b + 1) ։ 18 · (4 – 3c), եթե b = 2, c = –1,

գ) bdc, եթե b = –2, d = 5, c = –4,

դ) km+2db, եթե k = 0, m = 4, d = –7, b = –8։

5) Արկղից, որում կա 7 սպիտակ և 3 կարմիր գնդիկ, առանց նայելու,

վերցնում են մի գնդիկ։ Գտե՛ք սպիտակ գնդիկ հանելու հավանականությունը։

6) AB հատվածը C կետով բաժանված է երկու մասի, որոնց

միջնակետերի հեռավորությունը 812սմ է։ Ինչքա՞ն է AB հատվածի

երկարությունը։

7) Նախատեսված է, որ գործարանը 1 ամսում պիտի թողարկի 1000

լվացքի մեքենա։ Սակայն գործարանը պլանը կատարել է 115 %–ով։

Քանի՞ լվացքի մեքենա է թողարկել գործարանը։

Լրացուցիչ-տանը

8)* Գտնե՛լ այն բոլոր ծառերի քանակը, որոնք իրարից 5 միավոր

հեռավորությամբ տնկված են ուղղանկյունաձև հողամասում, որի

կողմերն են՝ 120 միավոր և 70 միավոր։

13.09.2017

Կրկնողություն- Տոկոսներ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյան մակերեսը 900 սմ2 է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր

է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մա­կերեսի 16 %-ը։

2) Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

3)Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝

30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել

երկու գյուղացիները։

4)Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի ­14ը։ Ճանապարհի քանի՞ տո­կոսն է նա անցել։

Առաջադրանքներ (տանը)

5)Որքա՞ն է 536-­ի 100 %­ը։

6) Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

7)Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

8)Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը.

բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները.

գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտի-

մետրը։

9)Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է

ավելացել թոշակը։

 

Կրկնողություն-Հավասարումներ

11.09.2017

Առաջադրանքներ(դասարանում)

1) Լուծե՛ք հավասարումը.

ա) x – 832 = 174,

բ) 1405 – x = 108,

գ) x + 818 = 896,

դ) x – 303 = 27,

ե) 84 + x = 124,

զ) 2003 + x = 4561։

2) Հավասարման արմա՞տն է արդյոք 3 թիվը.

ա) x – 3 = 0,

բ) x – 5 = 0,

գ) 7 – x = 0,

3) Գործարանի երեք արտադրամասերում աշխատում են 900

բանվորներ։ Առաջին արտադրամասում բանվորների քանակը 3

անգամ մեծ է, քան երկրորդում, իսկ երրորդում 150-ով փոքր է,

քան առաջինում։ Քանի՞ բանվոր է աշխատում ամեն մի արտադրամասում։

4) Առաջադրանքի համաձայն՝ բանվորների բրիգադը պետք է որոշ

քանակությամբ սալիկներ պատրաստեր 12 օրում։ Սակայն

բրիգադը, օրական պատրաստելով 60 սալիկ, առաջադրանքը

կատարեց 8 օրում։ Օրական քանի՞ մանրակ պիտի պատրաստեր բրիգադը:

Առաջադրանքներ (տանը)

5) Լուծե՛ք խնդիրները՝ կազմելով հավասարում.

ABC եռանկյան պարագիծը 57 սմ է, AB կողմի երկարությունը՝

26 սմ, AC-ինը՝ 10 սմ։ Որքա՞ն է BC կողմի երկարությունը։

6) Ուղղանկյան և քառակուսու պարագծերը հավասար են։ Գտե՛ք քառակուսու կողմը, եթե ուղղանկյան չափումներն են՝ 60 սմ և 20 սմ։

7) Նավակի արագությունը գետի հոսանքի ուղղությամբ հավասար է

12 կմ/ժ-ի, իսկ հակառակ ուղղությամբ՝ 8 կմ/ժ-ի։ Գտե՛ք գետի

հոսանքի և նավակի արագությունները։

8) Երկու թվերի գումարը հավասար է 1500-ի։ Գտե՛ք այդ թվերը, եթե

մի թվի 5 %-ը հավասար է մյուսի 10 %-ին։

Կրկնողություն- Տոկոսներ

Առաջադրանքներ(դասարանում)

1) Ուղղանկյան մակերեսը 900 սմ^2 է։ Քանի՞ քառակուսի սանտիմետր

է նրա մակերեսի 1 %-ը: Քանի՞ քառակուսի սանտիմետր է նրա մա­կերեսի 16 %-ը։

2) Զամբյուղում կա 300 խնձոր։ Գտե՛ք խնձորների քանակի 20 %-ը։

3)Մի գյուղացին իր այգուց հավաքել է 1500 կգ խաղող, իսկ մյուսը՝

30 %-ով պակաս։ Ընդամենը քանի՞ կիլոգրամ խաղող են հավաքել

երկու գյուղացիները։

4)Զբոսաշրջիկն անցել է ճանապարհի ­14ը։ Ճանապարհի քանի՞ տո­կոսն է նա անցել։

Առաջադրանքներ (տանը) 07.09.2017

5)Որքա՞ն է 536­ի 100 %­ը։

6) Մի տակառում կա 500 լ խաղողի հյութ, իսկ մյուսում՝ 10 %-ով ավելի։ Քանի՞ լիտր խաղողի հյութ կա երկրորդ տակառում։

7)Ո՞րն է ավելի շատ՝ 900-ի 15 %-ը, թե՞ 800-ի 20 %-ը։

8)Պատասխանե՛ք հետևյալ հարցերին.

ա) 1 մետրի քանի՞ տոկոսն է 1 դեցիմետրը.

բ) 10 տոննայի քանի՞ տոկոսն է 1 ցենտները.

գ) 1 քառակուսի մետրի քանի՞ տոկոսն է 1000 քառակուսի սանտի-

մետրը։

9)Ուսանողի թոշակն ավելացել է 2 անգամ։ Քանի՞ տոկոսով է

ավելացել թոշակը։

Կրկնողություն-Ուղիղ և հակադարձ համեմատական կախումներ

Դասարանական  06.09.2017

1) Հաշվե՛ք x կողմով քառակուսու մակերեսը, եթե x = 2 սմ, 3 սմ, 4 սմ,

5 սմ։ Ուղիղ համեմատակա՞ն կլինեն արդյոք քառակուսու մակե­րեսը և նրա կողմի երկարությունը։ Պատասխանը հիմնավորե՛ք։

2) 315կգ ապրանքի համար վճարել են 19520 դրամ: Որքա՞ն է պետք

վճարել նույն տեսակի 112կգ ապրանքի համար:

3) Հետևյալ մեծություններից որո՞նք են ուղիղ համեմատական.

ա) անցած ճանապարհը և արագությունը, եթե ժամանակը հաստատուն է,

բ) եռանկյան կողմը և պարագիծը,

գ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի

մա կերեսը հաստատուն է,

դ) ուղղանկյունանիստի ծավալը և բարձրությունը, եթե հիմքի

կողմերի երկարությունները հաստատուն են,

ե) մարդու տարիքը և հասակը։

 

Տնային  06.09.2017

1) x տառով նշանակենք քառակուսու կողմը, իսկ y­ով՝ նրա պարա­գիծը։ Ուղիղ համեմատակա՞ն կլինի արդյոք x մեծությունը y մեծու­թյանը։

2) Երկու բանվոր որոշակի ժամանակում պատրաստել են 30 մանրակ: Քանի՞ բանվոր պիտի աշխատի նույն ժամանակում 45,

90,120 մանրակ պատրաստելու համար:

 

3) Հաշվե՛ք x կողով խորանարդի ծավալը, եթե x = 3 սմ, 4 սմ, 5 սմ,

6 սմ։ Հակադարձ համեմատակա՞ն են արդյոք խորանարդի ծավալը և նրա կողի երկարությունը։ Իսկ ուղի՞ղ համեմատական։

4) Հետևյալ մեծություններից որո՞նք են հակադարձ համեմատական.

ա) նույն արտադրողականությամբ աշխատող բանվորների

քանակը և այդ աշխատանքը կատարելու ժամանակը,

բ) ավազանի՝ ջրով լցվելու ժամանակը և որոշակի ժամանակահատվածում նրա մեջ լցվող ջրի քանակությունը,

գ) շենքի հարկերի քանակը և նրա բարձրությունը,

Կրկնողություն- Համեմատություններ

Դասարանում

1) Գնացքն ամբողջ ճանապարհի 34­ն անցնում է 6 ժամում։ Ինչքա՞ն

ժամանակում այն կանցնի ամբողջ ճանապարհը։

2) Բնակարանի մակերեսը 64 մ2 է։ Նրա հատակը ներկելու համար

պահանջվում է 21 կգ ներկ։ Քանի՞ կիլոգրամ ներկ է անհրաժեշտ

խոհանոցի հատակը ներկելու համար, եթե նրա մակերեսը 16 մ2 է։

3) Մետաղյա խորանարդը, որի կողի երկարությունը 13 սմ է, ունի 1352 գ զանգված։ Որքա՞ն է նույն մետաղից պատրաստված և 2 սմ կողով խորանարդի զանգվածը։

 

 Առաջադրանքներ (տանը) 04.09.2017

1) 500 կգ հանքաքարից ստացել են 77 կգ պղինձ։ Ինչքա՞ն պղինձ

կստացվի 300 կգ հանքաքարից։

2) Ստուգողական աշխատանքից անբավարար գնահատական է ստա­ցել 14 աշակերտ: Անբավարար գնահատական ստացածների քանա­կը հարաբերում է դրական գնահատական ստացածների քանակին, ինչպես 2 ։ 7։ Քանի՞ աշակերտ է դրական գնահատական ստացել։

3) 160 գ ծովի ջրում պարունակվում է 8 գ աղ։ Քանի՞ գրամ ծովի ջուրն

է պարունակում 56 գ աղ։

4) Բանվորը 8 ժ աշխատելու համար ստանում է 2500 դրամ։ Քանի՞

դրամ կստանա բանվորը 12 ժ աշխատելու համար։

 

Կրկնողություն-Ամբողջ թվեր

Դասարանում

1) Տրված են –5, –3, 12, +5, +10, –2, 0, +4, 312թվերը: Նրանցից դո՛ւրս

գրեք ամբողջ թվերը:

2) Թվանշաններով և + կամ – նշանի միջոցով գրի՛ առեք բարձրու-

թյունները և խորությունները.

ա) Արագած լեռան բարձրությունը չորս հազար իննսուն մետր է։

բ) Մոնբլան լեռան բարձրությունը չորս հազար ութ հարյուր յոթ

մետր է։

գ) Կազբեկ լեռան բարձրությունը հինգ հազար երեսուներեք

մետր է։

3) Դրակա՞ն է արդյոք այն ամբողջ թիվը, որը 1-ով մեծ է –1-ից։

4) Գործածելով + և – նշանները` գրե՛ք.

ա) 100 տաքություն, գ) 30 ցուրտ,

բ) 0-ից 70 ցածր, դ) 0-ից 80 բարձր:

 

5) Երկու բանվոր, միասին աշխատելով, կարող են աշխատանքը կա-

տարել 12 օրում։ Քանի՞ օրում նրանցից առաջինը միայնակ կկա-

տարի այդ աշխատանքը, եթե երկրորդն այն կատարում է 18 օրում։

6) Մաթեմատիկական օլիմպիադայում մասնակիցներին առաջադրվել էր 6 խնդիր։ Յուրաքանչյուր լուծված խնդրի համար մասնա կիցը ստանում էր 7 միավոր, իսկ յուրաքանչյուր չլուծված խնդրի համար նրա վաստակած միավորներից հանվում էր 3 միավոր։ Քանի՞ խնդիր էր լուծել օլիմպիադայի մասնակիցը, որը հավաքել էր 22 միավոր։

7) 2400 մ2 մակերեսով դաշտը մի կոմբայնը հնձում է 4 ժամում, իսկ

մյուսը` 3 ժամում: Որքա՞ն է այն դաշտի մակերեսը, որը այդ երկու

կոմբայնները, միասին աշխատելով, կհնձեն 8 ժամում:

 

Լրացուցիչ(տանը) 01.09.2017

1.Համաձուլվածքը կազմված է կապարից և երկաթից, որոնց զանգ-

վածները հարաբերում են այնպես, ինչպես 2 ։ 7։ Որքա՞ն կապար և

որքա՞ն երկաթ է պարունակում այդպիսի համաձուլվածքի կտորը,

եթե նրա զանգվածը 3600 գ է։

2. Մրցամարտից երեք օր առաջ բռնցքամարտիկը սկսեց խստորեն

հետևել իր քաշին և այդ պատճառով ամեն օր կշռվում էր: Առաջին

կշռումը ցույց տվեց, որ նա նիհարել է 400 գ-ով, երկրորդը` որ նրա

քաշն ավելացել է 300 գ-ով, իսկ երրորդից պարզվեց, որ նրա քաշն

ավելացել է ևս 200 գ-ով: Այդ երեք օրում բռնցքամարտիկն ավելի

թեթև՞, թե՞ ավելի ծանր դարձավ և որքանո՞վ:

3.Բազմահարկ շենքի տակ` առաջին հարկից երկու հարկ ներքև,

ավտոկայանատեղ կա: Ո՞ր հարկում է ապրում այն մարդը, որը

տուն հասնելու համար ավտոկայանատեղից բարձրանում է 11

հարկ:

4. Բերե՛ք բացասական թվերի օգտագործման օրինակներ։

5. Տրված են 15, –6, 58, -534, +10, –1, 0, +100, —717թվերը: Նրանցից դո՛ւրս  գրեք ամբողջ թվերը:

Реклама